Երկու տարի առաջ Սիրիայում սկսվեցին զանգվածային հակակառավարական բողոքի ակցիաներ, որոնք ժամանակի ընթացքում վերածվեցին ապստամբների և սիրիական բանակի միջև լայնամասշտաբ զինված հակամարտության: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Ավելի վաղ «Մուսուլման եղբայրներ» շարժման սիրիական թևի ներկայացուցիչները ողջ աշխարհի մարդկանց կոչ էին արել սիրիական հակամարտության մեկնարկի երկրորդ տարելիցի կապակցությամբ Ասադի ռեժիմի դեմ անցկացնել ցույցեր, բողոքի ակցիաներ և նստացույցեր:
Սիրիայի «Մուսուլման եղբայրները» մարտի 15-ին հաջորդող շաբաթը հայտարարում են սիրիացի ժողովրդին և նրանց սուրբ հեղափոխությանը նվիրված զորակցության շաբաթ:
Աշխարհի բարեգործական կազմակերպությունները իրենց հերթին մարտի 15-ին մտադիր են մոմավառությամբ հարգել սիրիական հակամարտության զոհերի հիշատակը:










































