«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ուրախ է, որ իր սաներին հաջողվել է առավելության հասնել «Բարսելոնա»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ: Մարզիչը, սակայն, իր թիմի ֆուտբոլիստներին խնդրում է առանձնապես չոգևորվել:
««Բարսելոնա»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նման հակառակորդների նկատմամբ առավելության հասնելն անչափ ուրախալի է: Սակայն մենք դեռևս ոչինչ չենք նվաճել: Բարդություններն առջևում են: Հուսով եմ` մենք պատշաճ մակարդակի վրա կլինենք»,- նշել է պորտուգալացի մասնագետը:
Հիշեցնենք` «արքայական ակումբ»-ն անցել է Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ և Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ` հաղթանակ տանելով երկխաղյա դիմակայություններում «Բարսելոնա»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ` համապատասխանաբար:











































