Ֆաբիո Կանավարոյի կարծիքով` «Բավարիա»-ն Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության ֆավորիտ է:
«Գուշակել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում ժամանակի անիմաստ կորուստ է: Սակայն իմ կարծիքով` «Բավարիա»-ն ամենահզոր թիմերից մեկն է:
Լիոնել Մեսսին «Բարսելոնա»-ում հաճախ է հիացնում իր խաղով, սակայն գերմանական թիմն ավելի հետևողական է և ավելի բարդ ֆուտբոլ է ցուցադրում»,- նշել է Կանավարոն Sky Sports Italia-ին տված հարցազրույցի ժամանակ:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ են անցել «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն, «Մալագա»-ն, ՊՍԺ-ն, «Բորուսիա Դ»-ն, «Յուվենթուս»-ը, «Բավարիա»-ն և «Գալաթասարայ»-ը:









































