Tuesday, 28 05 2024
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters
Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու
19:30
Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում
19:20
Գրոսին առայժմ անհնար է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը

Բուհերի պահանջված ֆակուլտետների գները տատանվում են 15-20 հազար դոլարի սահմաններում

Բուհական ընդունելության, այսպես ասած, առաջին փուլն ավարտվեց։ Երկրորդը հեռակա փուլն է, որը լինելու է աշնանը։

Եթե առաջին փուլը ոլորտի ներկայացուցիչների համար «էլիտար» ֆակուլտետների հնարավորինս շատ «փողով» դիմորդներ հավաքագրելն էր, ապա երկրորդ փուլում պարզապես ուսանողներ հավաքագրելն է՝ բուհի բյուջեն լցնելու համար։

Եթե նախկինում հեռակա կարգով դիմողներից «մաղարիչ» կորզելու հնարավորություն կար, ապա հիմա նրանց համապատասխան բաժիններում տեղավորելն արդեն լուրջ ձեռքբերում է համարվում, քանի որ այս տարի նկատելիորեն նվազել է ստացիոնարի դիմորդների քանակը։ Օգոստոսյան այս տաղտուկ շրջանում բուհերի ղեկավար մարմինները քննարկումների մեջ են հեռակա բաժինները լցնելու կապակցությամբ։ Հակառակ դեպքում, ի տարբերություն այդ ոլորտի առանձին անհատների բյուջեների, բուհական բյուջեն պակաս միջոցներ կունենա։ Առավել ևս որ ստացիոնար կարգով չի հաջողվել համալրել բոլոր բաժինները, և հարյուրավոր տեղեր թափուր են մնացել։

Անկախ դիմորդների քանակի նվազումից՝ հնուց ի վեր պահանջարկ ունեցող էլիտար ֆակուլտետներում կաշառքով ընդունվելու մասով, սակայն, իրավիճակը չի փոխվել։

Ընդունելության քննությունների բարձր դրույքաչափերի հարցում կրկին առաջատար տեղերում են ԵՊՀ-ն, բժշկական և տնտեսագիտական համալսարանները։ Առաջին երկուսի դեպքում շրջանառվում է 15-20 հազար դոլարը։ Ըստ լուրերի՝ հումանիտար մասնագիտություններով գումարով ընդունվողները անհամեմատ ավելի շատ են, քան բնագիտական ուղղությամբ։ Ավելին՝ այս տարի հենց այս ուղղությամբ են թափուր տեղերը։ Իրավագիտության ու միջազգային հարաբերությունների ֆակուլտետներն են 15-20 հազարի սանդղակում։

Բժշկականում, ըստ լուրերի, երբեմն 20 հազար դոլարն էլ է գերազանցում, քանի որ այդպիսով 6 տարի երկարաձգվում է բանակ գնալու հարցը։

Ինչ վերաբերում է այս բուհերի անվճար տեղերին, ապա, որպես կանոն, դրանք կա՛մ խելացի դիմորդներն են զբաղեցնում, կա՛մ բարձրաստիճանների զավակներ, ինչը, ասում են, զանգով է լինում, ոչ թե գումարով։ Կրթության նախարարության շրջանակի լավատեղյակներն ասում են, որ ներքին կարգ կա, որ անվճար տեղերը վերջին երկու տարում ավելի բարեխիղճ են տնօրինվում, զգալի մասը թողնում են բարձր միավորներով դիմորդներին՝ բուհական համակարգը հիմնովին չվարկաբեկելու համար։

Տնտեսագիտական համալսարանում, ի տարբերություն ԵՊՀ-ի և բժշկականի, ավելի պակաս կաշառքով կարելի է հարցեր լուծել առաջատար ֆակուլտետներում։ Իսկ ավելի քիչ պահանջարկ ունեցող ֆակուլտետներում հիմնականում հավասարազոր են պոլիտեխնիկի, մանկավարժականի, Բրյուսովի դրույքաչափերին։ Ըստ այս բուհերի շրջանակների խոսակցությունների՝ 5-6 հազար դոլարով հարցերը լուծվում են։ Գյուղակադեմիան, Ճարտարապետաշինարարական համալսարանը ավելի ցածր նշաձողի վրա են։ Ինչպես բոլոր ոլորտներում այստեղ ևս նման հարցերը կարգավորվում է կոնկրետ մարդու հովանավորությամբ։

Ընդունելության քննությունների գործարքով զբաղվող մաֆիայի պարագլուխը տարիներ շարունակ, ասում են, օլիգարխ ֆլեշի Բարսեղն է՝ Բարսեղ Բեգլարյանը։ Պատահական չէ, որ նրա հովանավորյալները մշտապես ոլորտում առանցքային պաշտոններ են զբաղեցնում, որոնց միջոցով էլ իրականացվում է փողով ընդունելությունը։

Ոլորտում այդ գործարքների հիմնական խողովակը համարվում է Բարսեղ Բեգլարյանի հովանավորյալ՝ ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, որը դրանից առաջ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենն էր։ Հիմա էլ, ասում են, փոխնախարարի պաշտոնից է համակարգում ընդունելության քննությունների «ֆինանսական» հարցերը։ Դաշտում ասում են, որ Միասնական քննությունների ձևաչափից հետո կաշառքով ընդունելությունը գրեթե ամբողջությամբ կատարվում է ԳԹԿ-ի միջոցով, որը նախարարությունից լիազորված է համակարգելու Բարսեղ Բեգլարյանի ներկայացուցիչ Մանուկ Մկրտչյանը։

Թեև տարեցտարի ընդունելության քննաշրջանի ամփոփումների մեջ հիշատակվում են թափուր տեղերն ու դիմորդների քանակի նվազումը, բայց, ինչպես երևում է, իրենց «բիզնեսի» ցուցանիշները, դրույքաչափերը էական փոփոխության չեն ենթարկվում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում