Անգլիայի ընտրանու մարզչական շտաբը հրապարակել թիմի հայտացուցակը` 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Սան-Մարինոյի և Չերնոգորիայի հավաքականների դեմ խաղի համար:
Նշենք, որ Ռոյ Հոջսոնն Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ աշխատած տարիների ընթացքում առաջին անգամ թիմ է հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կենտրոնական պաշտպան Ռիո Ֆերդինանդին:
Դարպասապահներ` Բեն Ֆոսթեր, Ձո Հարթ, Ֆրեյզեր Ֆորսթեր:
Պաշտպաններ` Լեյթոն Բեյնս, Գարի Քեյհիլ, Էշլի Քոուլ, Մայքլ Դոուսոն, Ռիո Ֆերդինանդ, Գլեն Ջոնսոն, Քրիս Սմոլինգ, Կայլ Ուոքեր:
Կիսապաշտպաններ` Մայքլ Կերիկ, Թոմ Քլևերլի, Սթիվեն Ջերարդ, Ֆրենկ Լեմպարդ, Աարոն Լենոն, Ջեյմս Միլներ, Լեոն Օսման, Սքոթ Փարքեր, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, Թեո Ուոլքոթ, Էշլի Յանգ:
Հարձակվողներ` Ջերմեյն Դեֆո, Ուեյն Ռունի, Դենիել Սթարիջ, Դենիել Ուելբեկ:









































