Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Փրկարար ծառայության տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
20:30
Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը
Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը
20:10
Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը
Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակը գործարկվել է. առաջին վայրէջքը նախատեսվում է առաջիկա օրերին
19:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով
ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին
19:30
16 երկրից մոտ 1000 փրկարար է ուղարկվել Վենեսուելա. ՄԱԿ
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
19:10
Իրանը չի երաշխավորում այն ​​նավերի անվտանգությունը, որոնք որոշում են ինքնուրույն անցնել Հորմուզի նեղուցով
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
18:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները

Ասադը պատրատվում է քիմիական զենք կիրառել. իսրայելական հետախուզություն

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավար գեներալ-մայոր Ավիվ Կոխավին հայտարարել է, որ Սիրիան պատրաստվում է քիմիական զենք կիրառել: Ինչպես հաղորդում է «Հաարեց» թերթը, գեներալը նշել է, որ քիմիական զենքի կիրառման վերաբերյալ վերջնական ցուցումներ Դամասկոսը դեռ չի տվել:

2012թ. դեկտեմբներին, երբ տեղեկություններ տարածվեցին, որ Սիրիայի վարչակարգը քիմիական զենք է կիրառում, Իսրայելը հայտարարեց, որ իր տրամադրության տակ այդպիսի տեղեկություն չկա, չնայած իրենք ուշիուշով հետևում են այդ երկրում իրադարձությունների ընթացքին:

Կոխավին, սակայն, հայտարարել է, որ Բաշար Ալ-Ասադի վարչակարգը ապստամբների և խաղաղ բնակիչների դեմ կիրառում է գնալով ավելի ուժեղ զենք: Մասնավորապես, Իսրայելը հաշվել է միջին հեռավորության առնվազն 70 բալիստիկ հրթիռի արձակում Սիրիայի ներսում: Կոխավին նշել է, որ Սիրիան այլևս չի կարելի ընկալել որպես միասնական պետություն, քանի որ այդ երկրի մեծ մասը չի վերահսկվում կենտրոնական իշխանության կողմից:

Իսրայելի ռազմական հետախուզության տվյալներով՝ Իրանը և «Հըզբոլլահ»-ը վերջին ամիսներին զգալիորեն ուժեղացրել են Դամասկոսին հատկացվող օգնությունը: Իրանը իր դաշնակցին օգնում է զենքով և գումարով, իսկ Լիբանանի շիաները ուղարկում են իրենց հատուկ ստորաբաժանումները, որոնք պայքարում են Սիրիայի կառավարական ուժերի կողքին: Կոխավին պատմել է, որ արդեն հիմա Ասադի զորքերի կողքին ոչ պաշտոնապես կռվում են հարյուրավոր «Հըզբոլլահ»-ի անդամներ: Նրա խոսքով՝ այդ մարդկանց ներկայությունը Սիրիայում չի բարձրաձայնվում, իսկ զոհվելու դեպքում նրանց հուղարկավորում են կեղծ անուններով:

Գեներալը նշել է, որ Ասադի կողքին այժմ կռվում է այսպես կոչված «Սիրիայի ժողովրդական բանակը», որի մեջ մտնում են քաղաքացիական անձինք: Ըստ նրա՝ այդ բանակի թիվը կազմում է 50 հազար մարդ: «Ժողովրդական» բանակի զինվորներին պատրաստում են «Հըզբոլլահ»-ի հրահանգիչները, որոնց վճարում է Իրանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում