Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդ Ֆրանցիսկոսը այցելել է Սանտա Մարիա Մաջորեի տաճար և հովվապետի պաշտոնում իր ընտրության համար երախտագիտություն հայտնել Մադոննային: Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը:
Նա բազիլիկում անցկացրել է մոտ կես ժամ: Մոտենալով խորանին, նա կարճ ելույթ է ունեցել:
«Բարեգո´ւթ եղեք, մեր հոգիները բարեգթության կարիք ունեն»,- ասել է նա:
Պապի՝ տաճար այց կատարելու մասին լուրի տարածումից հետո տաճարի մոտ հարյուրավոր մարդիկ են հավաքվել, որոնց մեծ մասը դասերից փախած հարյուրավոր դպրոցականներ և ուսանողներ են եղել: Սակայն հովվապետը նրանց չի հանդիպել, քանի որ դուրս է եկել ոչ գլխավոր մուտքից:










































