Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր տարածաշրջանային ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վստահություն է հայտնել առ այն, որ երկրում օտարերկրյա ներդրումները կմեծանան: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:
«Ներդրման գործընթացը կբարելավվի: Ես հանդիպում են ունեցել մի քանի լուրջ ընկերությունների հետ, և դրա արդյունքում մոտ ժամանակներս ծագրվում է Վրաստանում 1.5 միլիարդի ներդրում: Այդ գործընթացը կշարունակվի, ներդրումների համար ժամանակ է անհրաժեշտ»,- նշել է Իվանիշվիլին:
Ըստ այդմ, նա նշել է, որ ներդրումներ գրավելու համար քաղաքական կայունություն է անհրաժեշտ, թեև, նրա խոսքերով, իրենց դեռ չի հաջողվում ունենալ լիաժեք համագոյակցություն նախկին իշխանությունների հետ:






































