Facebook սոցիալական ցանցը գործարկում է «ժամանակացույց» (Timeline) օգտատիրական էջի ինտերֆեյսի թարմացված դիզայն և գործառույթներ՝ շեշտը դնելով օգտատիրոջ հետաքրքրությունների վրա (սիրելի ֆիլմեր, գրքեր, երաժշտություն): Այս մասին ասվում է Facebook-ի հաղորդագրությունում,- հայտնում է RIA Novosti-ն:
Facebook-ը Timeline-ի պրոֆիլի վերջին ձևաչափը ներկայացրել էր 2011-ի սեպտեմբերին իր F8 կոնֆերանսում: 2011-ի դեկտեմբերի կեսերից Timeline-ին միանալու հնարավորություն ստացան բոլոր օգտատերերը:
Այժմ օգտատերը կարող է կազմել իր սիրելի ֆիլմերի ցուցակը՝ բաժանելով դրանք արդեն դիտվածների և ապագայում դիտելու համար նախատեսված ֆիլմերի:
Թարմացման շրջանակում Facebook-ն ուժեղացրել է ինտեգրումը իրեն պատկանող Instagram ֆոտոխմբագրման ծառայության հետ: Օգտատերը կարող է Instagram-ի լուսանկարներից առանձին ալբոմ պատրաստել: Նորույթի ներմուծման գործընթացը դեռ մի քանի շաբաթ կտևի:








































