7days.ru-ի փոխանցմամբ` իր ընկերներին հյուր գնացած Քեյթ Ուինսլեթը չի հաշվարկել իր չափսերն ու զգեստի ամրությունը և հայտնվել է անհարմար իրավիճակում:
Ուինսլեթը պատմել է, որ ամուսնու հետ գնացել է ընկերոջ ծննդյան տարեդարձին, և այնտեղ իր զգեստը ընկել է վրայից, ու ինքը փաստացիորեն մնացել է ներքնաշորով ու կոշիկով:
Այդ իրավիճակում նրան փրկել է հումորի հիանալի զգացում ունենալը: Նա սկսել է նայել հայելուն և ծիծաղել, ապա զանգահարել է իր ոճաբանին և իրեն մեկ այլ զգեստ են բերել:









































