Համացանցում են հայտնվել Motorolla ընկերության անհայտ Android սմարթֆոնի լուսանկարները: Ամենայն հավանականությամբ, սա առաջին հեռախոսն է, որը արտադրողի կողմից մշակվել է անմիջականորեն Google-ի ղեկավարության ներքո:
Tinhte վիետնամական կայքը հրապարակել է սմարթֆոնի մեծ թվով լուսանկարներ և տեսանյութ: Դատելով դրանցից՝ գաջեթը գերբարակ է և հզոր, սակայն էկրանի խտությունը մեծ չէ: Սարքի դիզայնը հիշեցնում է 2011-ի վերջին Samsung ընկերության կողմից Google-ի համար ստեղծված Galaxy Nexus սմարթֆոնը:
Վիետնամցի լրագրողների ձեռքում հայտնված գաջեթն ունի 720 պիքսել խտությամբ 4 դյույմանոց էկրան, Snapdragon S4 Pro (կամ ավելի հզոր) պրոցեսոր, 2200 ամպեր/ժամ հզորությամբ անշարժ մարտկոց և 2 գբ օպերատիվ հիշողություն:
Հավանաբար սարքը կներկայացվի մայիսին՝ Google-ի մշակողների I/O կոնֆերանսի ժամանակ:









































