Անսպասելի բաժանությունից 2 ամիս անց Շարլիզ Թերոնը և Շոն Պենը նորից միասին են: Այս մասին հայտնում է minprom.ua-ն:
Շոն պենը վերջերս Աֆրիկա է մեկնել՝ ավարտելու իր «Վերջին դեմքը» ռեժիսորական նախագծի աշխատանքը, որտեղ նա Շարլիզին և Խավյեր Բարդեմին նկարահանել է գլխավոր դերերում:
Շոն Պենը ռեժիսորը և պրոդյուսերն է, իսկ Շարլիզը, որպես դերասանուհի, պետք է ենթարկվի, եթե նա մտածել է նրա մասնակցությամբ ինչ-որ տեսարաններ նորից նկարահանել:
Այդպիսով Շարլիզին չի հաջողվել անհետանալ նախկին սիրելիի կյանքից: Դատելով դեմքերի արտահայտություններից և նկարահանման հրապարակում լարված մթնոլորտից՝ Շարլիզի և Շոնի տրամադրությունը բարձր չի եղել:







































