Համացանցում ապրանքներ վաճառող աշխարհի խոշորագույն Amazon ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ-ում կառուցել խոշորագույն արևային էլեկտրակայան՝ 80 մեգավատտ հզորությամբ։ Այս մասին հայտնում է epochtimes.com.ua-ն:
Էլեկտրակայանը կդառնա նմանատիպ խոշորագույն օբյեկտը Վիրջինիա նահանգում և ԱՄՆ-ի արևելքում: Այն տարեկան կարտադրի 170.000 մեգավատտ/ժամ արևային էներգիա։ Դրա հզորությունը ավելի քան 15 հազար տնային տնտեսությունների կապահովի էլեկտրականությամբ:
Արևային էլեկտրակայանի թողարկումը ծրագրված է 2016 թվականի հոկտեմբերին:









































