Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ Շարլիզ Թերոնն ու Շոն Պենը հարկադրված են աշխատել համատեղ՝ չնայած նրանց տհաճ բաժանմանը։ Նրանք պետք է համատեղ աշխատեն «Վերջին դեմքը» (The Last Face) ապագա ֆիլմում։ Պապարացիները զույգերին լուսանկարել են համատեղ աշխատանքի ժամանակ։ Նախկին սիրահարներն այնքան էլ երջանիկ տեսք չեն ունեցել։
Ոչ վաղ անցյալում ԶԼՄ-ները հայտնեցին, որ դերասանուհին չի պատասխանում Շոնի հեռախոսազանգերին ու SMS-ներին, և որ նրանք չեն կարող գտնվել միմյանց հետ։ Մամուլի տեղեկություններով՝ նրանց բաժանման գլխավոր պատճառը եղել են հենց «Վերջին դեմքը» ֆիլմի նկարահանման ժամանակ ծագած կոնֆլիկտները։
Շարլիզ Թերոնի ու Շոն Պենի սիրավեպի մասին հայտնի է դարձել 2014 թվականի սկզբին։ Նախորդ տարվա դեկտեմբերի վերջին լուրեր տարածվեցին նրանց գաղտնի նշանադրության մասին, ենթադրվում էր, որ նրանց հարսանեկան արարողությունը կկայանա այս տարվա օգոստոսին։









































