Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Քևին Գրոսկրոյցը չգիտի, թե որ ակումբում է շարունակելու կարիերան: Ավելի վաղ նշվել է, որ դորտմունդյան ակումբը չի ցանկանում օգտվել նրա ծառայություններից, բայց չի շտապում վաճառքի հանել նրա տրանսֆերը:
«Ես անչափ հիասթափված եմ: Ինձ հետ ոչ ոք այդպես էլ չխոսեց ապագայիս մասին: Առաջիկա շաբաթների ընթացքում, հավանաբար, պարզ կլինի, խաղալու՞ եմ «Բորուսիա»-ում, թե՝ ոչ»,- Bild-ը մեջբերում է Գրոսկրոյցի խոսքերը:
Հիշեցնենք՝ 27-ամյա գերմանացին ընդամենը 17 խաղի է մասնակցել նախորդ մրցաշրջանում, իսկ ընդհանուր առմամբ «Բորուսիա»-ի կազմում 236 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 27 գոլի հեղինակ:









































