Iron Maiden հայտնի բրիտանական խմբի նախկին թմբկահար Քլայվ Բարը մահացել է 56 տարեկան հասակում Մեծ Բրիտանիայում գտնվող իր տանը: Այս մասին հաղորդում է խմբի պաշտոնական կայքը:
Քլայվ Բարը մահացել է քնած ժամանակ, երեքշաբթի: Հաղորդվում է, որ նա արդեն երկար տարիներ տառապել է ցրված սկլերոզով:
«Նա հիանալի մարդ էր, որն ապրել է լիարժեք կյանքով, նույնիսկ հիվանդության ժամանակ նա չի կորցրել հումորի զգացումը»,-ասել է նրա գործընկեր Սթիվ Հարիսը:
Քլայվ Բարը ծնվել է մարտի 8-ին Լոնդոնում: Երաժիշտը Iron Maiden խմբին միացել է 1979 թ. և մասնակցել է խմբի առաջին երեք ալբոմների ձայնագրությանը՝ Iron Maiden (1980), Killers (1981) և The Number Of The Beast (1982):










































