Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Դորտմունդի «Բորուսիա»-ն արտագնա խաղում նվազագույն՝ 1:0 հաշվով առավելության է հասել ավստրիական «Վոլֆսբերգ»-ի նկատմամբ:
Հանդիպման միակ գոլը 14-րդ րոպեին խփել է 23-ամյա գերմանացի կիսապաշտպան Յոնաս Հոֆմանը: Գոլային փոխանցումը կատարել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հենրիխը դորտմունդյան ակումբի մեկնարկային կազմում դուրս էր եկել խաղադաշտ և մասնակցել ամբողջ հանդիպմանը:







































