«Հակակրիմինալ» կազմակերպությունը նամակներով դիմել է Հայաստանում գտնվող շուրջ 30 դիվանագիտական կորպուսների ներկայացուցչություններին՝ տեղեկացնելով, որ Հայաստանում կոռումպացված չինովնիկները պետական համակարգից գողացած գումարները ի պահ են տվել իրենց երկրների բանկերին, ակնկալվում է աջակցություն՝ Հայաստանի ազգային հարստությունը Հայաստան վերադարձնելու համար: «Առավոտը» գրում է, որ մի նամակ էլ ուղարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին:
Կոռումպացված հայ չինովնիկների ցուցակը շուտով կհրապարակվի կազմակերպության կայքում: Այն կգլխավորի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով, ըստ կազմակերպության անդամների, ՀՀ-ում կոռուպցիայի հիմնադիրն է:








































