ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներն աշխատանքային հարաբերություններ ունեն և մի շարք ոլորտներում արդյունավետ կոորդինացնում են իրենց ջանքերը: Վերջին օրինակներից մեկը Իրանի միջուկային խնդրի շուրջ համաձայնագիրն է: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Նախագահ Բարաք Օբաման նախկինում էլ, առիթից օգտվելով, նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները բնութագրել է որպես աշխատանքային: Եվ նա նշել է, որ իրենք կարող են անմիջականորեն խոսել նաև այն հարցերի մասին, որոնց շուրջ տարաձայնություններ են առկա»,- ասել է Էռնեստը:










































