Հռոմի 266-րդ պապ, Բուենոս-Այրեսի արքեպիսկոպոս, 76-ամյա ճիզվիտ Խորխե Մարո Բերգոլիոն կձեռնադրվի մարտի 19-ին: Այս մասին հայտարարել է Վատիկանի մամլո քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդին՝ նոր հովվապետի անվան հայտնի դառնալուց հետո:
Ֆրանցիսկ І-ի ձեռնադրման արարողությանը կմասնակցեն պատվիրակություններ աշխարհի մի քանի տասնյակ երկրներից: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ արարողությանը ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը:
Ֆրանցիսկ I-ը դարձել է առաջին լատինաամերիկացի պապը՝ այդ պաշտոնում փոխարինելով Բենեդիկտոս XVI-ին, որը տարիքի և վատառողջության պատճառաբանությամբ Սուրբ գահը լքեց փետրվարի 28-ին:











































