Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները նոր ավիահարվածներ են հասցրել երկրում արգելված Քուրդստանի աշխատավորական կուսակցության (PKK)-ի դիրքերին Հյուսիսային Իրաքում: Այս մասին հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը` վկայակոչելով երկրի գլխավոր շտաբին:
Ավիահարվածները հասցվել են 14:00-16:30-ն ընկած ժամանակահատվածում նախապես նախատեսված թիրախների ուղղությամբ:
Նշենք, որ Թուրքիայում դրությունը կտրուկ սրվել է հուլիսի 20-ին Սուրուչում` Սիրիայի հետ սահմանին ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) կազմակերպած ահաբեկչությունից և հարավարևելյան նահանգներում ոստիկանների սպանություններից հետո:











































