Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը խոսել է Ռիչարդ Գիրի հետ քառամյա ամուսնության մասին: Նրանք ամուսնալուծվել են 1995-ին։
Քրոուֆորդը Գիրի հետ ամուսնացել է 1991-ին, 25 տարեկանում: Նա հարցազրույցում ասել է, որ հենց տարիքային տարբերությունն է «քանդել» ամուսնությունը. «Կարծում եմ՝ այն, ինչ կատարվեց մեզ հետ, տեղի ունեցավ, որովհետև ես չափազանց երիտասարդ էի: Ես դեռ նոր պետք է պարզեի, թե ով եմ ես, ինչ եմ ուզում կյանքից, Ռիչարդը 37 տարեկան էր»:
«Ըստ իս՝ 20 տարին այն տարիքն է, երբ կինը նոր-նոր սկսում է հասկանալ իրեն, նա ինքնարտահայտվում է, բացվում, սկսում է հասկանալ, թե ինչում է ուժեղ, և դա այդ շրջանում նրա համար այնքան կաևոր է, որ գալիս է առաջին պլան և վնասում է հարաբերություններին. ձեր կողքի մարդը պետք է մշտապես պատրաստ լինի ձեր փոփոխություններին: Եվ դա շատ դժվար է»,- հավելել է Սինդին:
Սինդիին խոստովանել է, որ Ռիչարդն իրեն օգնել է ձեռք բերել կանացի իմաստնություն. «Ես 22 տարեկան էի, մեր հարաբերությունները նոր էին սկսվել, և ես որոշեցի, որ ամեն ինչում կհետևեմ իմ սիրելիին, սակայն ինձ մշտապես տանջում էին հակասությունները: Դա բնորոշ է բոլորին այդ տարիքում»:
Գիրից բաժանվելուց հետո Սինդին ամուսնացել է Ռենդի Գերբերի հետ: Զույգը երջանիկ է արդեն 15 տարի: Նրանք երկու երեխա ունեն:
Գիրն ամուսնացած է և երջանիկ է Քերի Լոուելի հետ:

1988 թ.

1990 թ.
1990-1993 թթ.













































