Կարիերան, աշխատանքը և նյութական բնույթի ամենօրյա խնդիրները հանդիսանում են զուգընկերների միջև ջերմ հարաբերությունների խոչընդոտ: Դա վերջերս ապացուցել են ԱՄՆ Տեխաս նահանգի գիտնականները: Հետազոտողները հարցում են իրականացրել 18-23 տարեկան երիտասարդների շրջանում և պարզել են, որ որպես սեքսից հրաժարվելու պատճառ՝ երիտասարդները նշում են աշխատանքի հետ կապված մանրուքները:
Դա տեղի է ունենում սեփական էներգիան աշխատանքային գործընթացների վրա ծախսելու, մշտական սթրեսների և աշխատանքային խնդիրների լուծման հետևանքով: Արդյունքում կարիերիստների լիբիդոն իջնում է մինչև նվազագույնի, և նրանք արդեն ոչնչի մասին չեն մտածում, միայն՝ հոգեկան հանգստության:
Դրա հետ մեկտեղ սեռական կյանքում խնդիրներն անհրապույր են դարձնում և՛տղամարդկանց, և՛ կանանց, ու նրանք չեն կարողանում բավարարել իրենց զուգընկերոջը, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Իսկ դա բերում է վեճերի ու հարաբերությունների ավարտի:







































