Ինչպես այսօր հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկո Ֆրատինին, Լիբիայի հարցով նոր միջազգային կոնֆերանս կկայանա մայիսի 2-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«Ողջ միջազգային հանրությունը աշխատում է միասնական որոշման վրա (Լիբիայի հարցով.– 1in.am), որը նախատեսում է Քադաֆիի հեռացումը: Մենք ուսումնասիրում ենք տարբեր հնարավորություններ, և մայիսի 2-ին այդ հարցի լուծման համար Հռոմում կկայան միջազգային կոնֆերանս»,- ասել է Ֆրատինին` Canale 5-ին տված հարցազրույցում:
Մայիսի սկզբին Հռոմում կկայանա նաև երկրորդ նիստը Լիբիայի հարցով համակարգող խմբի, որն իրականացնում է հյուսիսաֆրիկյան այդ երկրում միջազգային գործողությունների քաղաքական ղեկավարումը:










































