Կա՞ արդյոք սթրեսի կամ քաղցի դեմ պայքարելու մեկ այլ միջոց, բացի հաբերից: Արդեն կա: Դա iPhone-ների համար նախատեսված նոր ծրագիրն է: Այս մասին են պնդում Digipill-ի ստեղծողները։ Ըստ նրանց՝ այդ ծրագիրը հիմնված է հոգելինգվիստիկայի վրա, որն արգելափակում է ենթագիտակցությունը և փոխում իրականության ընկալումը: Ծրագրով նախատեսված է 15-30 րոպեանոց հիպնոսացնող աուդիոձայնագրություններ:
Ծրագիրը ներառում է երեք մինի-ծրագրեր. T-break՝ 13-րոպեանոց հանգիստ, Slim To Thin՝ մոտիվացիան բարձրացնող ձայնագրություն և 26-րոպեանոց ծրագիր` զգացմունքային դժվար իրադրություններից դուրս գալու համար: Այս միջոցը իդեալական է այն մարդկանց համար, ովքեր չեն սիրում թաքնվել սթրեսներից կամ շոկոլադով ցավը մեղմացնել: Սմարթֆոնների համար նախատեսված ծրագիրը ենթադրում է հաճելի երաժշտության տակ ինքնաօգնության սկզբունքով ձայների ունկնդրում:
Այս ծրագիրն օգտագործողներից շատերը տեղեկացնում են հաճելի փորձի մասին: Ծրագիրը խորհուրդ է տրվում օգտագործել քնից առաջ, քանի որ օգտագործողները տեղեկացնում են, որ դրանից հետո քունն ավելի ամուր և տևական է լինում: Անկասկած, ծրագիրը չի կարող հաղթել ընկճախտը և սթրեսը, սակայն այն կարող է լավացնել ինքնազգացողությունը և ազատել թանկարժեք հոգեթերապևտներին այցելություններից:







































