Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, մերժեց բռնցքամարտի ԽՍՀՄ և աշխարհի չեմպիոն Սամսոն Խաչատրյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ փաստաբան Արա Զաքարյանի միջնորդությունը:
Դատախազ Արմեն Աֆանդյանն առարկել էր միջնորդությանը՝ նշելով, թե Խաչատրյանին կալանավորվելու հիմքերը չեն վերացել: Զաքարյանը պատասխանել էր, թե մեղադրողի առարկությունն անհիմն է:











































