Friday, 26 06 2026
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters

«Մենք կանգնած ենք նախկին ելման կետին վերադառնալու վտանգի առջև»

Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն այսօր «Փաստարկ» ակումբում հայտարարել է, թե ՀՀ երեք նախագահների օրոք ղարաբաղյան խնդրի կարգավորման տարբերակներն առանձնապես չեն տարբերվել միմյանցից, և եղել են միմյանց շարունակությունը:

«Եթե ուշադրություն դարձնենք 97-ի կարգավորման տարբերակի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցված գնահատականներին, ապա դրանք էապես չեն տարբերվում մադրիդյան սկզբունքներից, այսինքն` ինչ-որ տարածքներ հանձնել` Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի դիմաց, հետագայում այն ճշգրտելու պայմանավորվածությամբ, որն իրենից ներկայացնում են մադրիդյան սկզբունքները, և իմ կարծիքով` չափազանց վտանգավոր են ղարաբաղյան խնդրի ապասառեցման այս համատեքստում նման դիսկուրսն ու նման շեշտադրումները, որովհետև սա այն է, ինչի զոհը դարձավ ղարաբաղյան հարցը, Արցախի ճանաչման խնդիրը, և հետևաբար, իբրև այլընտրանք, գոնե այս դիսկուրսում պետք է մտցվի այլ թեզ, որպեսզի դա շարունակություն չստանա, այլապես իսկապես ստացվում է, որ մենք կանգնած ենք նախկին ելման կետին վերադառնալու վտանգի առջև»,- նշեց նա:

Սաֆարյանի խոսքերով, շաբաթներ առաջ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահը հայտարարել էր, թե ԼՂ խնդրում կողմերն առավելապես մոտ են եղել խնդրի կարգավորմանը 2001թ-ին: «Գրեթե սա նման էր մի բանի` քննարկում բացել այն առումով, թե որ նախագահի օրոք է առավել իրատեսական եղել խնդրի կարգավորումը: Եվ սրան հաջորդում է օրերս BBC-ին Տեր-Պետրոսյանի տված հրապարակումը, որտեղ նա գրեթե պատասխանում է այս հարցին, հիշեցնելով, որ առավել մոտ կողմերը եղել են 1997-ին»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում