«Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր, 11 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանը մարտի 12-ից հացադուլ է հայտարարել։ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանի փոխանցմամբ՝ դատապարտյալի ներկայացրած պահանջներն անհիմն են և կալանավորը չի ենթարկվում քրեակատարողական հիմնարկի օրինական պահանջներին:
Ըստ «Առավոտ»-ի՝ կալանավորը վիճարկում է իր վաղաժամկետ ազատվելը` այսպիսով դատի տալով Արթիկ քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովին: Նա նաև պատրաստվում է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից:










































