Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն իր կարծիքն է հայտնել կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ International Champions Cup նախամրցաշրջանային մրցաշարի շրջանակներում անցկացրած հանդիպման մասին:
«Միշտ հաճելի է խաղալ «Բարսելոնա»-ի դեմ: Այդ ակումբում հիանալի տարիներ եմ անցկացրել: Կարծում եմ՝ այն աշխարհի լավագույն ակումբն է:
Մանավանդ, եթե կատալոնացիների հարձակման գծի եռյակը լավ մարզավիճակում է: Մեսսի-Սուարես-Նեյմար. վերջին 30 տարիների ամենահզոր եռյակն է»,-Goal-ը մեջբերում է Ֆաբրեգասի խոսքերը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը հանդես է եկել կատալոնական ակումբի կազմում 2011-2014 թվականներին:









































