Հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ բացօթյա հանդիպմանը, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ չի հանդիպում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ասաց. «Ես բաց եմ ցանկացածի հետ հանդիպման, այդ թվում՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման: Հրավերներ ուղարկելու ժամանակն անցել է, ով պատրաստ է բանավոր գալ, հանդիպել, քննարկել՝ ես պատրաստ եմ:
Ես կարծում եմ, որ առաջիկա օրերի և շաբաթների ընթացքում հանդիպումների այս շարանը կշարունակվի: Սա ոչ հացադուլ է, ոչ ծոմ, սա իմ ինքնամաքրումն է»,- ասաց նա:
Ր. Հովհաննիսյանը նշեց, որ նախորդ անգամ իր հացադուլը դադարեցրել է դստեր՝ Շուշիի հացադուլի նախօրյակին՝ մարտի 30-ին, և մարդիկ են եղել, որ նրան դրա համար քննադատել են. «Այս անգամ եթե իմ պահանջը չկատարվի, իմ հացադուլը կշարունակվի 15 օրից ավելի»:





































