Passion.ru-ի փոխանցմամբ՝ կարտոֆիլն ավելի օգտակար է, քան ընկույզն ու մրգի որոշ տեսակներ։ Այս մասին հայտարարել են դիետոլոգներ Սիգրիդ Գիբսոնն ու Սիան Պորտերը։ Նրանց խոսքով՝ այդ բանջարեղենն ունակ է կարգավորել արյան ճնշումը և դրա հետ մեկտեղ թույլ չտալ հավաքել ավելորդ քաշ։
Կարտոֆիլի մեջ կա ավելի շատ սելեն, քան բոլոր արևածաղիկներում ու ընկույզում։ Դրանում ավելի շատ է C վիտամինը, քան ավոկադոյի երեք տեսակներում։ Փորձարկումները ցույց են տվել, որ օրական երկու անգամ կարտոֆիլ ուտելն օգտակար է հիպերտոնիկների համար։ Բացի այդ, պարզվել է, որ կեղծիք են այն պնդումները, թե կարտոֆիլը «վնասում է» գոտկատեղը։









































