Boeing 787 Dreamliner-ը («Երազանքի ինքնաթիռները») 3-4 շաբաթից կվերսկսեն թռիչքները: Այս մասին հայտնում է The Financial Times-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ անանուն աղբյուրներին:
Պարբերականի տվյալով՝ Dreamliner-ի՝ թռիչքների վերադառնալու որոշման մասին է վկայում ԱՄՆ Քաղավիացիայի դաշնային ծառայության (Federal Aviation Administration) որոշումը:
Մարտի 12-ին FAA-ն հավանության արժանացրեց Boeing-ի առաջարկած՝ «Երազանքի ինքնաթիռների» մարտկոցների արդիականացումն արտոնագրող ծրագիրը: Հենց մարտկոցների պատճառով տարեսկզբին մի քանի Dreamliner-ների հետ տեղի ունեցան արտակարգ պատահարներ, ինչից հետո այս տեսակի ինքնաթիռների թռիչքներն ամբողջ աշխարհում դադարեցվեցին:








































