Sunday, 21 06 2026
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ

Մարկ Սաղաթելյանը չի կարողանում հասկանալ (տեսանյութ)

«Ընդհանրապես, ես չեմ կարող հասկանալ արժանի կամ ոչ արժանի բառը։ Ճաշակին ընկեր չկա, դա շատ սուբյեկտիվ կարծիք է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Տաշիր» մեդիայի գլխավոր պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանը և նշեց, որ «Տաշիր-2011» մրցանակաբաշխության մրցանակակիրների ընտրությունը եղել է սուբյեկտիվ, և յուրաքանչյուր գործարար մրցանակ է տվել իր սիրելի երգչին կամ արվեստագետին:

Բաբասյանը տեղեկացրեց, որ բոլոր գործարարները մեծ հաճույքով են մասնակցել մրցանակաբաշխությանը. «Բիզնեսմենների թիվը մի քանի անգամ գերազանցում էր նոմինացիաների թիվը, սակայն, ցավալիորեն, մեզ չհաջողվեց ընդգրկել բոլոր երգիչներին, քանզի մրցանակաբաշխությունը անվերջանալի կլիներ: Մրցանակաբաշխությանը բեմ դուրս եկան մեր կողմից հարգված շատ բիզնեսմեններ, սակայն, չգիտես ինչու, նկատվեց միայն մեկը` Սամվել Կարապետյանը»:

Այդուամենայնիվ, Սաղաթելյանի բնորոշմամբ, մրցանակաբաշխությանը անարժան որևէ մեկը չի եղել, և բոլոր ներկա արտիստները մեծ ժողովրդականություն են վայելում: Բաբասյանն էլ հավելեց, որ բոլորն այդ երաժիշտների երգերի տակ են պարում հարսանիքների, ծնունդների և կնունքների ժամանակ:

Սաղաթելյանը հերթով թվեց մրցանակակիրներին և նշեց, որ նրանց գործունեությունը, ինչպես, օրինակ, այն, որ Արմենչիկի երգը Youtube կայքում դիտել է 1 միլիոն 400 հազար մարդ, իր համար չափանիշ է:
Անդրադառնալով այն հանգամանքին, թե ինչու են լավագույն երգչուհի մրցանակը տվել Էմմիին և ոչ թե Սոնա Շահգելդյանին, որը հաղթել է «Յուրմալա» մրցույթում, Սաղաթելյանը նկատեց, որ իր համար դժվար է եղել ընտրություն կատարելը, քանզի նրանք երկուսն էլ իր մտերիմներն են, սակայն իրենք ցանկացել են խրախուսել Էմմիին, որովհետև վերջինս այս տարի Հայաստանը ներկայացնելու է Եվրատեսիլում և, բացի այդ, անձնական շատ խնդիրներ ունի այս պահին:

Բաբասյանը, անդրադառնալով այն քննադատություններին, թե ինչու են նման նվերներ տալիս երգիչներին, երբ երկրում ծանր սոցիալական վիճակ է, նշեց, որ, աշխատելով «Տաշիր»-ում և շփվելով Սամվել Կարապետյանի հետ, նոր է հասկացել, թե ինչ է իսկական հայրենասիրությունը. «Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ այդ մարդիկ բոլորին օգնում են, ուղղակի այդ մասին չեն բարձրաձայնում, նրանք պարզապես անում են»:

Մարկ Սաղաթելյանը ևս, պաշտպան կանգնելով հայ գործարարներին, հիշեցրեց, թե ինչ են արել վերջիններս Հայաստանի համար. «Այդ մարդիկ իսկապես այնքան բան են անում ու դրա մասին չեն խոսում, քանզի բարեգործությունը պետք չէ գովազդել, և եթե մեր բնակչությունը չգիտի, թե այդ մարդիկ ինչ են անում Հայաստանի համար, ապա դա նրանց խնդիրը չէ»:

Սաղաթելյանը նաև հավելեց, որ իր գործը չէ ասել, թե ինչ են արել Հայաստանի համար այդ գործարարները, բայց «արել են, անում են և, համոզված եղեք, էլի անելու են»:

Հարցի ժամանակ, թե ինչու բնակարաններ չեն տվել շոու-բիզնեսի սոցիալապես անապահով ներկայացուցիչներին, ինչպես, օրինակ, Սիլվա Հակոբյանին կամ Արսեն Գրիգորյանին, Սաղաթելյանը ընդհատեց իր գործընկեր Բաբասյանին և ասաց. «Մի րոպե, դու նրանց չես ճանաչում, ես կպատասխանեմ: Սիլվա Հակոբյանը անապահո՞վ ա, Արսեն Գրիգորյա՞ն, ո՞ր մեկին նկատի ունենք` Մրոյի՞ն` Մրոն իմ ընկերն է ու, փառք Աստծո, տուն ունի, չգիտեի՞ք:

Արսեն Գրիգորյան, եթե ինձ լսում ես, փաստորեն, դու սոցիալապես անապահով ես, Սիլվա Հակոբյան, հարգելիս, Հակոբ Հակոբյան, դուք սոցիալապես անապահով եք, եկեք տեսնենք՝ ինչ ենք անում»:
Բաբասյանն էլ արձագանքեց, որ Հայաստանում գոյություն ունի մշակույթի նախարարություն և նա պետք է զբաղվի անապահով արվեստագետներին աջակցելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում