Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան Կյոդ Յունկերը Der Spiegel-ին տված հարցազրույցի ժամանակ, որը մեջբերում է Süddeutsche Zeitung-ը, նախազգուշացրել է, որ Եվրոպայի հակամարտությունները կարող են սրվել և դառնալ վտանգավոր:
«Հավանաբար, նա, ով մտածում է, որ Եվրոպայում երբեք չի բարձրանա պատերազմի և խաղաղության մասին հավիտենական հարցը, շատ է սխալվում: Սատանաները չեն անհետացել, նրանք միայն ննջել են»,- հայտարարել է նա:
Յունկերի խոսքերով՝ նա շատ զուգահեռներ է տեսնում 1913 թ. հետ. այդ ժամանակ շատերը կարծում էին, որ Եվրոպայում պատերազմ երբեք չի լինի:
Լյուքեմբուրգի վարչապետն ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ Հունաստանում և Իտալիայում նախընտրական քարոզարշավների ժամանակ ջրի երես դուրս եկան քաղաքական վիրավորանքներ, որոնք վաղուց թաղված էին համարվում:
Յունկերը հայտարարել է, որ Գերմանիայի ընտրություններում կաջակցի Անգելա Մերկելին:









































