Սպանված լիբիացի առաջնորդ Մուամար Քադաֆիի որդուն դատապարտել են գնդակահարության՝ փոխանցում է Al-Jazeera-ն։
Սեյֆ Ալ-Իսլամին մեղադրել են պետական անվտանգությունը խախտելու, բանտից փախուստի փորձ անելու և ազգային դրոշը պղծելու համար։
Նշվում է, որ դատարանը վճիռ է կայացրել Քադաֆիի ժամանակների մի խումբ նախկին պաշտոնյաների դեմ։ Նրանք մեղավոր են ճանաչվել ռազմական հանցագործությունների և 2011-ին բողոքի ակցիաների ճնշման ժամանակ ցուցարարների մահվան համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հաագան փորձում է հասնել Քադաֆիի որդուն իր իրավասությանը հանձնելու՝ պատճառաբանելով, որ Լիբիայում Սեյֆ Ալ-Իսլամի դեմ դատի վրա կարող է ազդել քաղաքականությունը։











































