Ֆրանսիայի արևելքում գտնվող Լոթարինգիայում Գինեսի ռեկորդ են գրանցել բաց թողնված օդապարիկների քանակով: Այս մասին հայտնում է Lorraine Mondial Air Ballons միջոցառման կազմակերպչի կայքը:
Հուլիսի 26-ին Chambley Planet`Air օդանավակայանից միանգամից օդ են բարձրացել 433 թռչող սարքեր: Նախկին ռեկորդը, երբ օդ էին բարձրացել 408 օդապարիկ, սահմանված էր նույն վայրում 2013թ.:
Մինչև օդապարիկներն օդ բաց թողնելը, դրանք շարել են գետնի վրա երկու զուգահեռ գծերով, որոնց ընդհանուր երկարությունը կազմել է մոտ 6 կմ: Միջոցառմանը մասնակցել են խմբեր 40 երկրներից:










































