Ամերիկացի միլիոնատեր Ջեյսոն Բուզին մտածել է, թե ինչպես մեկընդմիշտ լուծել փախստականների հարցը: Սան Ֆրանցիսկոյում անշարժ գույքի վաճառքով զբաղվող իսրայելական ծագման գործարարը առաջարկել է նրանց համար առանձին պետություն ստեղծել, գրում է Huffington Post-ը:
Նրա կարծիքով, ամբողջ աշխարհից միլիոնավոր փախստականները կարող էին ապրել կղզու վրա: Եթե այդպիսի տարածք չգտնվի, Բուզին կարծում է,որ կարելի է արհեստական կղզի ստեղծել: Իր կարծիքը արդեն արժանացել է քննադատության, նրա հակառակորդները կարծում են, որ չի կարելի փախստականներին վերաբերվել այնպես, ինչպես վարակակիրների:
Բուզին չի համարում իր մտահղացումը անիրականանալի: Նա հույս ունի, որ կարելի է ֆինանսավորում ստանալ տարբեր երկրների կառավարություններից և այլ ապահովված մարդկանցից:









































