Ջոնի Դեփը «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի 5-րդ մասի նկարահանման ժամանակ, որը տեղի էր ունենում Ավստրալիայում, Ջեք Ճնճղուկի հագուստով այցելել է Չղջիկների կլինիկա և վերականգնողական կենտրոն, հայտնում է The New York Daily News-ը:
Կլինիկայի կողմից հրապարակված տեսագրության մեջ դերասանը կերակրում է անտուն չղջիկի: Ինչպես հայտնում են կլինիկայում, դերասանը հովանավորում է նրա բուժումը դեռ մայիսից: Չղջիկին անվանակոչել են Ջեք Ճնճղուկ՝ Դեփի կերպարի պատվին:









































