Արտուրո Վիդալը մոտ է «Բավարիա» տեղափոխությանը: Արդեն այսօր գործարքը կարող է ձևակերպվել պաշտոնապես:
Bild-ի տեղեկությունների համաձայն՝ Վիդալն իր գործակալ Ֆերնանդո Ֆելիչևվիչի հետ Մյունխեն է մեկնել՝ պայմանագիր կնքելու «Բավարիա»-ի հետ: Նախորդ շաբաթ Գերմանիայի չեմպիոնների փոխնախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն հաստատել է, որ կիսապաշտպանը «Յուվենտուս»-ից մյունխենյան ակումբ է տեղափոխվելու:
Հիշեցնենք՝ Վիդալն արդեն հանդես է եկել Գերմանիայում: 2007-2011 թվականներին նա խաղացել է «Բայեր»-ում: Վերջին չորս տարիների ընթացքում չիլիացի ֆուտբոլիստը հանդես է եկել թուրինյան ակումբում: Նախորդ մրցաշրջանում նա 45 հանդիպում է անցկացրել, 8 գոլ է խփել և գոլային 4 փոխանցում կատարել:











































