Հուլիսի 26-ին Madison Square Garden-ում տեղի ունեցած նյույորքյան համերգը երկար կհիշեն U2 խմբի երկրպագուները, քանի որ բացի իռլանդացի երաժիշտներից՝ նրանք հնարավորություն են ունեցել տեսնելու խմբի և Լեդի Գագայի դուետը: Այս մասին հայտնում է starslife.ru-ն:
Բուռն ծափահարությունների ներքո Գագան բեմ է բարձրացել, իսկ ավելի ուշ նստել դաշնամուրի մոտ և ընկերակցել երաժիշտներին: Գագան նաև կատարել է Ordinary Love երգի ձայնային մասը:











































