«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը հայտարարել է, որ ակումբը չի կարող ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի իրավունքները:
«Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունն իրատեսական չէ: Կա որոշակի գումար, որը մենք պատրաստ ենք ուղղել տրանսֆերային գործարքների իրականացմանը:
Մեզ պետք են ֆուտբոլիստներ, ովքեր սրություն կհաղորդեն հարձակման գծին: Որոշակի ձեռքբերումներ ունենք: Արդեն համալրել ենք թիմի կազմը՝ գնելով Շնեյդերլենի, Շվայնշտայգերի, Դեպայի, Դարմիանի իրավունքները: Բայց դա բավական չէ:
Հիշենք «Չելսի»-ի դեմ խաղը, երբ լոնդոնցիները գոլ խփեցին, իսկ մենք՝ ոչ: Դա էր տարբերությունը: Եթե հաղթեինք այդ հանդիպմանը, կկրճատեինք 5 միավորի տարբերությունը»,- Goal-ը մեջբերում է Վան Գալի խոսքերը:









































