«Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելին հրաժարվել է Իտալիայի երրորդ դիվիզիոնի «Լուպա Կաստելի» ակումբ տեղափոխվել:
«Միլանում երկու շաբաթվա ընթացքում մենք հիանալի հարաբերություններ ունեինք,ընկերացանք և հարգում ենք միմյանց: Տեսնում եմ, թե ինչպես է «Լուպա Կաստելի»-ի նախագահը ցանկանում գնել իրավունքներս: Շնորհակալ եմ հրավերի համար:
Չեմ կարող ընդունել այն մի քանի պատճառներով, որի մասին դուք արդեն գիտեք: Շնորհակալ եմ: Կհետևեմ թիմի ելույթներին, կաջակցեմ ու կերկրպագեմ»,- Liverpool Echo-ն մեջբերում է Բալոտելիի խոսքերը:










































