Հետազոտողները հաստատել են, որ նեանդերտալցիները, ժամանակակից մարդու նախնիների համեմատ, ավելի սուր տեսողություն և խոշոր մարմին են ունեցել, ինչն էլ հավանաբար դարձել է նրանց ոչնչացման պատճառը:
Գտածոների հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the Royal Society ամսագրում, որոնք վկայում են, որ նրանց ուղեղի հիմնական հատվածները պատասխանել են տեսողության և մկանային շարժմանը:
Նեանդերտալցիների ուղեղը ունակ չի եղել ձևավորելու ավելի մեծ սոցիալական խմբեր, քանի որ դրա համար նրանց ուղեղում այլևս տեղ չի մնացել:
Գիտնականները համարում են, որ փոքրիկ խմբերով կյանքը նրանց թուլացրել է՝ անկարող դիմակայելու շրջակա միջավայրի փոփոխություններին: Նրանց ընկերների շրջանակը շատ փոքր է եղել, և շատ քչերն են անհրաժեշտության դեպքում իրենց օգնության հասել:






































