Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում երեք օր տևած հակաահաբեկչական հատուկ գործողության շրջանակներում ձերբակալվել է 851 մարդ։ Նրանց կասկածում են ԴԱԻՇ-ի, «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK), «Մարքսիստ-լենինիստական կոմունիստական» կուսակցության (MLKP) և «Հեղափոխական ժողովրդա-ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամ լինելու կամ կասկածներ ունենալու համար։
Ոստիկանությունն ու ժանդարմերիան հատուկ գործողությունն իրականացրել են Թուրքիայի 81 նահանգներից 34-ում։ Ձերբակալվածներից 104-ը բաժին են ընկել Ստամբուլին, 21-ը՝ Իզմիրին, 74-ը՝ Դիարբեքիրին։ Ձերբակալությունների հետ մեկտեղ թուրքական օդուժը շարունակում է ռմբակոծել Հյուսիսային Իրաքում PKK-ի դիրքերը։








































