Գիտնականները հոգեբանների հետ համատեղ հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզել են, որ մարդ ինչքան շատ գործ է թողնում վաղվան, այնքան մեծ է հավանականությունը, որ նա դրանք կկատարի ավելի լավ և որակով, հայտնում է gogetnews.info-ն:
Գիտնականները պնդում են, որ գործը հետաձգելով՝ մարդն ավելի լավ է կշռադատում իր գործողությունները և առաջադրված խնդիրն ավելի լավ է լուծում:
Նշենք, որ հետազոտողների կողմից հարցում է անցկացվել, որի արդյունքում պարզվել է, որ խնդրի լուծման վերջնաժամկետի մոտենալուն զուգընթաց աշխատողներին հաջողվել է ավելի արագ ու արդյունավետ այն կատարել:









































