Որքան շատ մտերիմ ընկերներ ունի մարդը, այնքան մեծ է նրա երկարակեցության հավանականությունը։ Այսպիսի եզրակացության են եկել Նոր Կարոլինայի և Յուտայի համալսարանների փորձագետները՝ հայտնում է rosbalt.ru-ն:
Կյանքի տևողության վրա նաև ազդում է յուրաքանչյուր առանձին անհատի ծանոթների շրջանակը:
Հետազոտողները դեռ չեն կարողանում գիտականորեն բացահայտել այս ֆենոմենը, բայց կարծիք կա, որ հավատարիմ ընկերներ ունենալու մեծ քանակը վկայում է մարդու սոցիալական ակտիվության բարձր մակարդակի և վառ զգայական կյանքի մասին:









































