Kickstarter կայքը յուրահատուկ վրձին է ներկայացրել, որը նկարում է արևի ճառագայթներով: Փայտե շրջանակում ամրացված FEBO-ն մեծ ուռուցիկ ոսպնյակի շնորհիվ ուղղակիորեն նկարում է տարբեր մակերեսների վրա:
Երբ արևի ճառագայթներն ընկնում են ոսպնյակի մակերեսի վրա, դրանք հավաքվում են մեկ կետի շուրջ, որում ջերմաստիճանը բարձրանում և հասնում է այրելու աստիճանի: Դրա շնորհիվ վրձինը մակերեսի վրա սև հետք է թողնում: Վրձինով նկարելու համար հարմար կլինի նաև թույլ, ձմեռային արևը:
Հիմնական պայմանը անամպ երկինքն է: Նրանց համար, ովքեր վստահ չեն իրենց նկարչական ունակությունների մեջ, վրձնի ստեղծողները պատրաստել են մի քանի օրինակ այբուբենի տառերով և բույսերի ու արեգակնային համակարգի մոլորակների պատկերներով:












































