Իրանը մտադիր է ՄԱԿ-ին փոխանցել միջուկային զենքի ստեղծման ուղիներ չորոնելու գրավոր պարտականություն: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ Մուհամմադ Ռեզա Ռահիմին:
«Իրանը նախատեսում է ՄԱԿ-ին հայտարարել այն մասին, որ ինքը երբեք ատոմային ռումբի հույս չի ունենա»,- ասել է նա:
Ռահիմին, սակայն, չի նշել, թե նման պարտականությունը երբ կփոխանցվի ՄԱԿ-ին:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ արևմտյան պատժամիջոցները միայն խոչընդոտում են Իրանի առաջընթացը:
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ այաթոլա Խամենեին դեռևս 2005թ. հրապարակել է ֆեթվա, որն արգելում է միջուկային նյութերի արտադրությունը, պահելը և կիրառելը, քանի որ դա հակասում է շարիաթի օրենքներին:










































