Կալիֆոռնիայի ինստիտուտում անցկացվել է սոցհետազոտություն՝ պարզելու ծիծաղի ազդեցությունը տարեց մարդկանց ուղեղի վրա։
Պարզվել է, որ հաճախ ծիծաղող մարդիկ ունեն պայծառ ուղեղ և չեն տառապում տարիքային մոռացկոտությամբ՝ հայտնում է telegraf.com.ua-ն: Հետազոտությանը մասնակցել է տարեցների 2 խումբ, որոնցից մեկին առաջարկել են դիտել հումորային հոլովակներ, իսկ երկրորդին զրկել են այդ հաճույքից:
Դիտումներից հետո 2 խմբին էլ առաջարկել են կոգնիտիվ ոչ բարդ թեստեր: Դրական տրամադրությամբ մարդիկ ավելի լավ են դրանցից գլուխ հանել, որովհետև ծիծաղը նվազեցրել է ծերերի օրգանիզմում պարունակվող սթրեթի հորմոնի մակարդակը, որը թույլ չի տալիս նրանց հստակ մտածել և նոր բան սովորել:









































