«Սիրո վերաբերյալ բազմաթիվ ենթադրություններ գոյություն ունեն, որոնք այնքան էլ ճիշտ չեն»,- գրում է Raut-ը: Թյուր կարծիք է, օրինակ, այն, որ կնոջը դավաճանելու տղամարդու հակումը գենետիկ երևույթ է: Շվեդիայի Կառոլինայի համալսարանի գիտնականները պարզել են, որ տղամարդիկ, իրոք, ունեն նման գեներ, սակայն դա չի ազդում նրանց վարքագծի վրա:
Առասպել է նաև այն, որ սպերման հակաընկճախտային լավագույն միջոցն է: Օլբանիի համալսարանի գիտնականները պարզել են, որ ընկճախտը և առանց պահպանակի սեքսը ոչ մի ընդհանրություն չունեն:
Իրականությանը չի համապատասխանում նաև այն տեսակետը, որ կրքոտ սերը տևում է ընդամենը 2 տարի: Այդ ժամանակահատվածում սերը կարող է և՛ հանգչել, և՛ ուժգնանալ:








































